The posting
«Big Projects»-ը հայտարարում է ժամանակավոր թիմակիցների հավաքագրում TOON EXPO. Invest 2026 Vol.2 ցուցահանդեսների շրջանակում։
📅 Միջոցառման օրերն ու ժամերը՝
TOON EXPO INVEST 2026 Vol. 2 Նոյեմբերի 13, 14, 15 Ժամը՝ 10։00 – 21։00
📍 Աշխատանքի իրականացման վայրը՝ Մերիդիան էքսպո կենտրոն (Ոսկերիչների 1) 💰Վարձատրություն - 20.000 դրամ՝ 3 օրվա մասնակցության համար
📌 Ժամանակավոր թիմակիցների գործառույթները՝ -Այցելուների դիմավորում և ուղղորդում մուտքի հատվածում -Այցելուների գրանցման իրականացում (MS Excel-ի բազային իմացություն) -Մուտքային անցակետերում QR կոդերի սկանավորում և մուտքերի վերահսկում -Լուսանկարչի աջակցություն տեխնիկական հարցերում -Տեղեկատվության տրամադրում և աջակցություն այցելուներին գրանցման գոտում
📌 Անհրաժեշտ պահանջներ՝ -Տարիք՝ 18 տարին լրացած -Պատասխանատվության զգացում -Թիմում աշխատելու կարողություն -Սթրեսակայունություն -Արագ կողմնորոշվելու ունակություն -Հայերենի ազատ տիրապետում -Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն -MS Office ծրագրերի տիրապետում
📌 Կարևոր նախապայմաններ՝ -Քանի որ աշխատանքը լինելու է գրանցված, պարտադիր է ունենալ Ձեր անունով գործող բանկային քարտ -Միջոցառման բոլոր օրերին պարտադիր է կրել ընկերության կողմից տրամադրված բրենդային հագուստը
💙 Ինչ կստանաք - Մասնակցություն խոշոր ցուցահանդեսի կազմակերպման գործընթացին - Փորձ միջոցառումների և այցելուների սպասարկման ոլորտում - Աշխատանք ակտիվ և պրոֆեսիոնալ թիմի հետ - Նոր մարդկանց և մասնագիտական կապերի ձեռքբերման հնարավորություն
Խնդրում ենք նկատի ունենալ, որ միջոցառման համար մասնակցությունը պարտադիր է բոլոր օրերին և ժամերին։ Եթե պատրաստ չեք մասնակցել ամբողջ ժամանակահատվածում, Ձեր հայտը տվյալ միջոցառման համար չի դիտարկվի։
📆Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 26.10.2026թ․



