The posting
Միացի՛ր մեր թիմին և զարգացիր ապահովագրական ոլորտում՝ աշխատելով կորպորատիվ հաճախորդների հետ։
Ի՞նչ ես անելու
- Կվարես բանակցություններ և հանդիպումներ կորպորատիվ հաճախորդների ու գործընկերների հետ։
- Կտրամադրես խորհրդատվություն ապահովագրական պրոդուկտների և սակագների վերաբերյալ։
- Կհասկանաս հաճախորդի հիմնական ռիսկերը և կբացահայտես նրա հետ ապահովագրական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։
- Կիրականացնես ռիսկերի նախնական գնահատում (underwriting) և կկազմակերպես մինչապահովագրական զննումներ։
- Կպատրաստես, կհամաձայնեցնես և կկնքես ապահովագրական պայմանագրեր։
- Կկառավարես գործող պորտֆելը՝ ապահովելով վերակնքումները և պայմանագրային փոփոխությունները։
- Կմասնակցես տենդերների, վաճառքների զարգացման և թվայնացման նախագծերին։ Ի՞նչ ենք ակնկալում
- Բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում՝ ապահովագրություն, ֆինանսեր, տնտեսագիտություն
- Ապահովագրական ոլորտում փորձ
- Ֆինանսական և բիզնես տեղեկատվությունը վերլուծելու ունակություն
- B2B վաճառքների փորձ, բանակցությունների, վաճառքի և հաղորդակցման ուժեղ հմտություններ
- Արագ կողմնորոշվելու, multitasking միջավայրում աշխատելու և թիմում արդյունավետ համագործակցելու կարողություն
- Հայերենի` գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։ Ինչո՞ւ միանալ մեզ Մենք առաջարկում ենք մասնագիտական աճ, զարգացող միջավայր և հետաքրքիր, հաստիքային աշխատանք եվրոպական ապահովագրական շուկայի մասը կազմող միակ հայաստանյան ապահովագրական ընկերությունում: Միացի՛ր մեր թիմին և զարգացիր ապահովագրական ոլորտում՝ աշխատելով խոշոր կորպորատիվ հաճախորդների հետ։ Լրացուցիչ տեղեկատվություն Կայուն աշխատավարձ + բոնուսներ պլանների կատարման համար Մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն ընկերության տարբեր մասնաճյուղերում և ստորաբաժանումներում:



