The posting
Աշխատանքի նկարագրություն
Ապահովել Բանկի Խորհրդի, բաժնետերերի ժողովի, Վարչության և կոլեգիալ մարմինների արդյունավետ ու պատշաճ քարտուղարական սպասարկումը, ղեկավարել Կորպորատիվ քարտուղարության աշխատանքը և աջակցել կառավարման ու ռազմավարական նախաձեռնությունների իրականացմանը։
Աշխատանքային պարտականություններ
- Ապահովում է կառավարման մարմիններին և համապատասխան ներքին իրավական ակտերին վերաբերող տարեկան թարմացումները՝ շարունակաբար զարգացնելով և ներդնելով ավտոմատացված լուծումներ, որոնք նպաստում են կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացմանը։
- Պարբերաբար գնահատում է կառավարման մարմինների գործընթացների արդյունավետությունը, ռիսկերը և ավտոմատացման հնարավորությունները և ներկայացնում բարելավման առաջարկներ։
- Վերահսկում է Բաժնետերերի ընդհանուր ժողովի, Խորհրդի և դրա կից մարմինների նիստերի տարեկան օրացույցը, օրակարգի պլանավորումը և քարտուղարական սպասարկումը։
- Վերահսկում է նիստերի նյութերի ամբողջականությունը, ժամանակին ներկայացումը, ձևաչափային համապատասխանությունը՝ առանց ստանձնելու business owner-ի բովանդակային պատասխանատվությունը։
- Ապահովում է Խորհրդի և դրա կից մարմինների արձանագրությունների, որոշումների, քաղվածքների և այլ corporate records-ի պատշաճ ձևակերպումն ու պահպանումը։
- Խորհրդի նախագահին և անդամներին տրամադրում է կառավարման ընթացակարգերին վերաբերող կազմակերպչական և մեթոդական աջակցություն։
- Վարում/վերահսկում է կառավարման մարմինների որոշումների և հանձնարարականների միասնական register-ը, status reporting-ը և escalation-ը։
- Կոորդինացնում է Վարչության քարտուղարության, նիստերի քարտուղարության, հանձնարարականների կառավարման, թարգմանության և հարակից գործառույթների աշխատանքը՝ հաստատված կառուցվածքի շրջանակում։
- Ապահովում է ՀՀ ԿԲ-ի, ՀՀ Բանկերի միության և այլ պաշտոնական մարմինների հետ իր գործառույթներին վերաբերող պաշտոնական հաղորդակցության համակարգումը։
- Ապահովում է ենթակա աշխատակիցների աշխատանքի բաշխումը, վերահսկումը, զարգացումը և փոխարինելիությունը։
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն, ֆինանսներ, տնտեսագիտություն, կառավարում կամ հարակից ոլորտ։
- Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, ցանկալի է՝ բանկային/ֆինանսական ոլորտում, որից առնվազն 2 տարի՝ ղեկավար կամ senior governance դերում։
- ՀՀ բանկային օրենսդրության, կորպորատիվ կառավարման և ներքին հսկողության սկզբունքների լավ իմացություն։
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի աշխատանքային բարձր մակարդակ։
- Բարձր գրավոր հաղորդակցություն, դատողություն, գաղտնիության պահպանում, deadline management հմտություններ
- Անգլերենի և ռուսերեն լեզուների լավ իմացություն



