The posting
Բաժնի մասին
Գործառնությունների բաժինը պատասխանատու է Հայաստանում գործող բոլոր Թումո կենտրոններում ուսումնական փորձառության ամենօրյա համակարգման համար։ Թիմն ապահովում է, որ ուսանողները սահուն անցնեն Թումոյի ուսուցման բոլոր փուլերով՝ ինքնուսուցումից մինչև դասընթացներ և նախագծային աշխատարաններ՝ ստեղծելով համակարգված, ջերմ և ոգեշնչող միջավայր։
Հաստիքի մասին
Տեղեկատուի և գրանցման համակարգողը պատասխանատու է ուսանողների տվյալների գրանցման և պայմանագրային գործընթացների համակարգման, տվյալների բազայի ճշգրիտ և ամբողջական վարման, ինչպես նաև ուսանողներին և նրանց ծնողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար։ Այս դերում կարևոր են գերազանց հաղորդակցման հմտությունները, մանրուքների նկատմամբ ուշադրությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը և տարբեր թիմերի հետ արդյունավետ համագործակցությունը։
Գործառույթներ
- Դիմավորել Թումո ուսանողներին, ծնողներին և հյուրերին, պատասխանել նրանց հարցերին՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն
- Հետևել ուսանողների մուտքերին և ելքերին, ինչպես նաև ապահովել կարգուկանոն սպասասրահում և Թումոյի տարածքում
- Համակարգել ուսանողների պայմանագրային գործընթացները՝ ներառյալ պայմանագրերի կնքումը, փոփոխությունները, երկարաձգումը և դադարեցումը
- Ապահովել, որ գրանցման գործընթացներն իրականացվեն հաստատված չափանիշներին, ընթացակարգերին և ներքին կանոնակարգերին համապատասխան
- Պահպանել, թարմացնել և ապահովել ուսանողների տվյալների բազայի ճշգրտությունն ու ամբողջականությունը
- Աջակցել միջոցառումների կազմակերպմանը
- Պատրաստել և անմիջական ղեկավարին ներկայացնել հաշվետվություններ, առաջարկություններ և անհրաժեշտ մեկնաբանություններ
- Փոխանցել առաջացած ցանկացած խնդիր համապատասխան բաժիններին և տեղեկացնել դրանց մասին անմիջական ղեկավարին
Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթական հաստատության ուսանող կամ շրջանավարտ
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
- Խնդիրներին արագ ու կառուցողական լուծումներ տալու կարողություն
- Թիմում արդյունավետ համագործակցելու կարողություն
- Մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն և պատասխանատու մոտեցում
- Տվյալների մուտքագրման և տվյալների բազաների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
- Կրթության ոլորտում կամ դեռահասների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
- G-Suite (Docs, Sheets, Gmail) կամ MS Office ծրագրերի (Word, Excel, Outlook) իմացություն
Արտոնություններ
- Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար
- Աջակցություն աշխատանքային թույլտվության ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցում
- Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին
- 5 լրացուցիչ արձակուրդային օրեր
- Ծննդյան օրվա արձակուրդ
Կդիտարկվեն միայն այն հայտերը, որտեղ կցված է թարմացված ինքնակենսագրական (CV): Եթե դեռ չունես ինքնակենսագրական (CV), կարող ես ներբեռնել հետևյալ ձևանմուշը, լրացնել քո տվյալները և վերբեռնել դիմելիս։



