The posting
Աշխատանքի նկարագիր
Աշխատակիցը լինելու է պատասխանատու շարժական գրասենյակի աշխատանքի համար և կաշխատի Ընկերության շարժական թիմում՝ իրականացնելով հաճախորդների սպասարկում և վաճառք ՀՀ տարբեր մարզերի գյուղերում և քաղաքներում։ Աշխատանքը ենթադրում է հաճախակի գործուղումներ։
Պարտականություններ
• Հաճախորդներին տրամադրել Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների և սակագնային պլանների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն • Իրականացնել Ընկերության ծառայությունների և սարքավորումների վաճառք, ընդունել վճարումներ հաճախորդներից • Բացահայտել հաճախորդների կարիքները և ներկայացնել համապատասխան առաջարկներ • Ապահովել բարձր մակարդակի սպասարկում շարժական գրասենյակի շրջանակներում • Իրավասությունների շրջանակում, սահմանված ընթացակարգերին համապատասխան, կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ
Պահանջվող հմտություններ
• Վաճառքի և սպասարկման ոլորտի համար անհրաժեշտ գիտելիքներ • Բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ուսանողները) • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է • MS Office ծրագրային փաթեթի (Word, Excel) իմացություն • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն • Լավ հաղորդակցման հմտություններ և հաճախորդամետ մոտեցում • Թիմում աշխատելու և ճկունություն ցուցաբերելու կարողություն • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն • Գործուղումների պատրաստակամություն ՀՀ տարածքում



