The posting
Թիմի մասին
Թումոյի Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) թիմը պատասխանատու է կազմակերպության տեխնոլոգիական ենթակառուցվածքի անխափան աշխատանքի ապահովման համար՝ աջակցելով ինչպես թիմի ամենօրյա գործունեությանը, այնպես էլ՝ ուսումնական գործընթացին։ Թիմը սպասարկում և տրամադրում է տեխնիկական աջակցություն ուսանողներին, աշխատակիցներին և կենտրոններին՝ համակարգելով Թումո սարքավորումները, ցանցերը և բոլոր համակարգերի ավտոմատացումները։
Թումոն աշխատում է ուսանողների անձնական տվյալների հետ, այդպիսով՝ լիովին հետևում է Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) պահանջներին՝ ապահովելով, որ բոլոր տվյալները հավաքագրվեն, պահպանվեն և մշակվեն միջազգային գաղտնիության և տվյալների պաշտպանության չափանիշներին համապատասխան։
Հաստիքի մասին
Մենք փնտրում ենք նախաձեռնող և պատասխանատու մասնագետի, ով կաջակցի ինժեներական թիմին ցածր լարման համակարգերի նախագծման, տեղադրման և սպասարկման աշխատանքներում։
Հիմնական պարտականություններ
- Աջակցել Սմարթ համակարգերի և ավտոմատացումների (Smart Systems & Automation) թիմին ցածր լարման համակարգերի տեղադրման և սպասարկման աշխատանքներում
- Իրականացնել օբյեկտների զննումներ՝ անհրաժեշտ տվյալներ հավաքագրելու և համոզվելու, որ համակարգերը համապատասխանում են նախագծային պահանջներին
- Աջակցել համակարգերում առաջացած խնդիրների հայտնաբերմանն ու լուծմանը (troubleshooting)
- Համագործակցել թիմի անդամների հետ՝ նախագծերի պատշաճ և ժամանակին իրականացման նպատակով
- Վարել նախագծերի հետ կապված բոլոր աշխատանքների ճշգրիտ փաստաթղթավորումը և հաշվառումը
- Տրամադրել տեխնիկական աջակցություն և մասնակցել սարքավորումների կարգավորմանը
Համակարգերի շահագործում և աջակցություն
- Մուտքի վերահսկման համակարգ (Access Control) Տրամադրել մուտքի քարտեր և սպասարկել վերահսկման համակարգերը
- ԱՏՍ (PABX) հեռախոսային համակարգ Աջակցել զանգերի կենտրոնի թիմի աշխատանքին Ապահովել ներքին և միջազգային հեռախոսազանգերի համակարգի անխափան աշխատանքը
- Լուսավորության համակարգ Ապահովել լուսավորության համակարգի անխափան աշխատանքը Կարգավորել ժամանակաչափերը (timers) և լուսավորության համակարգը տարբեր միջոցառումների համար
- Ոռոգման համակարգ Փոխարինել և կարգավորել ոռոգման համակարգի սարքավորումները
- Տեսահսկման համակարգ (Camera System) Իրականացնել տեսախցիկների տեղադրումը և ծրագրավորումը
Պահանջվող որակավորումներ և փորձ
- Էլեկտրատեխնիկայի կամ այլ համապատասխան ոլորտի բակալավրի աստիճան
- 1+ տարվա աշխատանքային փորձ ՝ ցածր լարման հոսանքի և համակարգերի ավտոմատացման գործընթացներում
- Ցածր լարման համակարգերի (օրինակ՝ անվտանգություն, հրդեհային ազդարարման համակարգ, աուդիովիզուալ համակարգեր) ոլորտներում հիմնական գիտելիքներ
- Խնդիրների լուծման լավ հմտություններ
- Թիմային աշխատանքում արդյունավետ համագործակցելու կարողություն
- Նոր տեխնոլոգիաներ սովորելու պատրաստակամություն
- Անգլերենի տիրապետման միջին մակարդակ
- Աշխատանքային փորձ կամ պրակտիկա համապատասխան ոլորտում
- Էլեկտրատեխնիկայի հիմնական սկզբունքների իմացություն
Արտոնություններ
- Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար
- Աջակցություն աշխատանքային թույլտվության ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցում
- Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին
- 5 լրացուցիչ արձակուրդային օրեր
- Ծննդյան օրվա արձակուրդ



