The posting
Աշխատանքի պարտականություններ`
- Համակարգել B2C համակցման բաժնի տեխնիկների աշխատանքները` ապահովելով ծառայությունների ժամանակին և ճշգրիտ մատուցում
- Տրամադրել տեխնիկական և գործառնական աջակցություն տեղադրման և սպասարկման ընթացքում
- Վերահսկել օպտիկամանրաթելային միացումների որակը՝ ապահովելով տեխնիկական բնութագրերի և ընկերության ստանդարտների համապատասխանություն
- Իրականացնել գործիքների, նյութերի և մարդկային ռեսուրսների արդյունավետ բաշխում՝ օպտիմալ աշխատանքի համար
- Կատարել ավարտված աշխատանքների և սպասարկման որակի ստուգումներ՝ բարձր մակարդակի հաճախորդային փորձ ապահովելու նպատակով
- Մշակել և կատարելագործել գործառնական ընթացակարգեր (SOPs) օպտիկամանրաթելերի տեղադրման և սպասարկման աշխատանքների համար
Պահանջվող որակավորումներ`
- Բակալավրի աստիճան հեռահաղորդակցության, էլեկտրատեխնիկայի կամ հարակից ոլորտում
- Ցանկալի է ունենալ փորձ օպտիկամանրաթելերի տեղադրման, սպասարկման կամ տեխնիկական համակարգման ոլորտում
- Կազմակերպչական և նախագծերի կառավարման հմտություններ
- Վերլուծական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
- Ճկուն աշխատաժամերով աշխատելու պատրաստակամություն



