The posting
Աշխատանքի պարտականություններ`
- Հետևել վաճառքի գործընթացների յուրացմանը և ճշգրիտ կիրառմանը
- Ստուգել և արխիվացնել սպասարկման կենտրոնի փաստաթղթերն ըստ սահմանված ընթացակարգի
- Հատուկ ծրագրում և բիլինգ համակարգում ստուգել և հաստատել գրանցված հայտերը
- Կազմակերպել վաճառքի և սպասարկման սրահում առկա սարքավորումների պատշաճ ցուցադրությունը՝ սահմանված չափորոշիչներին համապատասխան, գնապիտակով և այլ անհրաժեշտ նյութերով
- Բաժանորդներին տրամադրել երաշխիքային սպասարկում վաճառքից հետո, անհրաժեշտության դեպքում սարքավորումներն ընդունել և ուղարկել սպասարկման կենտրոն, կառավարել երաշխիքային սպասարկման ընթացքը՝ հետևելով անհրաժեշտ ժամկետներին
- Փոխարինել վաճառքի և սպասարկման կենտրոնի ղեկավարին կամ աշխատակիցերին նրանց բացակայության ընթացքում՝ իրականացնելով նրանց ֆունկցիոնալ պարտականությունները
Պահանջվող որակավորումներ`
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է կառավարման ոլորտում)
- Համակարգչի գերազանց իմացություն (MS Office, Outlook)
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի վարժ իմացություն
- Բանակցություններ վարելու և վաճառք իրականացնելու հմտություններ
- Հաշվետվությունների կազմման հմտություններ
- Բարձր պատասխանատվության զգացում
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն



