The posting
Մենք փնտրում ենք տեխնիկական աջակցման մասնագետ Ucom ընկերությունում աշխատելու համար։
Եթե պատրաստ ես օգտագործել գիտելիքներդ, փորձդ և ունակություններդ՝ օգնելու մարդկանց մշտական և որակյալ կապ ունենալ, ապա հրավիրում ենք միանալ մեր թիմին։
Աշխատանքի պարտականություններ՝
- Պատասխանելու ես հեռախոսազանգերին՝ լուծելով առաջացած տեխնիկական խնդիրները
- Հարցերի միջոցով բացահայտելու ես առաջացած խնդիրները
- Խնդիրներին տալու ես հնարավորինս արագ ու արդյունավետ լուծումներ
- Անհրաժեշտության դեպքում փոխանցելու ես խնդիրը համապատասխան բաժիններ
- Հետևելու ես բաժանորդի կողմից ներկայացված խնդրի լուծման ընթացքին
Պահանջվող որակավորումներ՝
- Ունես բարձրագույն կրթություն տեխնիկական ոլորտում
- Քեզ ծանոթ են հետևյալ պրոտոկոլները՝ IPv4, TCP/UDP, DHCP & ARP
- Կարողանում ես բացահայտել անսարքությունները
- Ճկուն ես, արագ ես կողմնորոշվում և ունես համակարգչային ընդհանուր գիտելիքներ
- Ունես գիտելիքներ բջջային սարքերի ծրագրերի վերաբերյալ
- Ունես հայերեն գրագետ խոսք, ռուսերենի կամ անգլերենի իմացությունը ցանկալի է
- Հերթափոխային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն ունես



