The posting
Աշխատանքի պարտականությունները.
- Ապահովել ընկերության փաստաթղթաշրջանառության ընթացակարգերի պահպանումը
- Ընդունել և գրանցել հաճախորդների դիմումները, նամակները և փաստաթղթերը, փոխանցել գլխավոր տնօրենի գրասենյակ
- Կազմակերպել Կենտրոնական գրասենյակ այցելող հաճախորդների և հյուրերի ընդունելությունը
- Տեղեկացնել համապատասխան ստորաբաժանումներին հյուրերի և գործընկերների այցերի մասին
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- Համակարգչային ծրագրերի լավ տիրապետում
- Կազմակերպվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք



