The posting
Մենք փնտրում ենք գրասենյակային բարեկարգման մասնագետ, ով իրականացնելու է Ucom ընկերության գլխամասում և սպասարկման կենտրոններում շինարարական աշխատանքներ։
Աշխատանքային պարտականություններ՝
- Էլեկտրամոնտաժման աշխատանքների մասնակի կատարում՝ վարդակների, լամպերի տեղադրում և, անհրաժեշտության դեպքում, որոշ ձևափոխությունների իրականացում
- Միջսենյակային պատերի ձևափոխություն՝ գիպսակարտոնով
- Կահույքի վերանորոգման աշխատանքների մասնակի կատարում` անիվների, ծխնիների, երեսպատման փոխարինում
- Դռների կարգավորում, կարգաբերում և փականների փոխարինում
- Շրիշակների տեղադրում
- Պատերի և առաստաղի սվաղում, հարթեցում, ներկում և նորոգման այլ աշխատանքների կատարում
- Հատակների նորոգում, սալիկների փոխարինում
- Սանտեխնիկայի տեղադրում և փոխարինում
Պահանջվող հմտություններ՝
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Շինարարական աշխատանքներ կատարելու փորձ
- Ճկունություն, նորը սովորելու պատրաստակամություն
- Ժամանակի ճիշտ կառավարում



