The posting
Աշխատանքային պարտականություններ
- Պայմանագրերի, համաձայնագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի տրամադրում
- Անհրաժեշտ հիմքերի, փաստաթղթերի առկայության դեպքում պայմանագրերի, համաձայնագրերի, լիազորագրերի պատրաստման գործընթացի նախաձեռնում, համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցում/հաստատում
- Կնքված պայմանագրերի հետ կապված ակտերի, փաստաթղթերի կազմում, արխիվացում
- Կայանների վերաբերյալ Ընկերության ստացած գրությունների համակարգում, պատասխան գրությունների պատրաստում
- Կայանների ֆինանսական բազայի վարում, տվյալների լրացում, կայանների մուտքի հետ կապված աշխատակիցների մուտքի գրությունների պատրաստում
- Ընկերության ստացած տեխնիկական պայմանների (ենթակառուցվածքների առկայության) դիմումների համակարգում և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է իրավաբանական կամ տնտեսական ուղղությամբ)
- Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ փաստաթղթաշրջանառության, պայմանագրերի պատրաստման կամ վարչարարության ոլորտում
- Փաստաթղթերի ձևակերպման, համակարգման և արխիվացման հմտություններ
- Պաշտոնական նամակագրության և հաղորդակցման լավ հմտություններ
- MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի և Word-ի լավ իմացություն
- Ցանկալի է ՀԾ կամ 1С ծրագրի իմացությունը
- Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ, ճշգրտություն և կազմակերպվածություն
- Թիմում և տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցության կարողություն



